ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԵՐԵՔ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ ԵՎ ՈՉ ՄԵԿԸ23 փետրվարի 2001 - 21:45 AMT PanARMENIAN.Net - 23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, հանդես գալով Միլի մեջլիսում, միանշանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներց եւ ոչ մեկը չի համապատասխանում Ադրբեջանի շահերին:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով ադրբեջանական գործակալությունները, Ալիեւը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը համաձայներ «ընդհանուր պետության» մոդելին, ապա կկորցներ վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ադրբեջանի նախագահը դժգոհություն է հայտնել նաեւ միջնորդների այլ առաջարկների վերաբերյալ, ընդգծելով, որ դրանք չեն կարող լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք: Ալիեւը հայտարարել է, որ երբեք չի ստորագրի Ադրբեջանի ազգային շահերին հակասող խաղաղ համաձայնագիր: Եթե հայտնվի որեւեէ կոնսենսուսային առաջարկ, ապա այն կներկայացվի հասարակության քննարկմանը, ասել է Ադրբեջանի նախագահը: --0-- ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |