54 ուսանողներ տարբեր բուհերից կարողացան մասնագիտական դասընթաց անցնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում21 ապրիլի 2011 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ից 21-ը ընկերության գլխամասային գրասենյակում նեղ մասնագիտացմամբ դասընթաց էր կազմակերպվել հայաստանյան բուհերի տեխնիկական ֆակուլտետների 54 ուսանողի համար: Ռադիոյի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետների երրորդ և ավելի բարձր կուրսերի ուսանողները մասնակցեցին տեխնիկական դպրոցի դասընթացներին: Դասընթացին ուսանողներին ներկայացվեցին հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հիմունքները` անլար ցանցերի արագ և դինամիկ զարգացող ճյուղիօրինակով: Ուսանողներին ներկայացվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ում կիրառվողտեխնոլոգիաները, այդ թվում` GSM, GPRS/EDGE, WCDMA/UMTS, HSPA+, 4G/LTE:Մասնավորապես, ուսանողներն ավելի խորությամբ ծանոթացան HSDPA (High Speed Downlink Packet Access) և HSUPA (High Speed Uplink Packet Access), ինչպես նաև HSPA+և 4G տեխնոլոգիաներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապատասխան մասնագետները նաև ներկայացրեցին շարժական հեռահաղորդակցության համակարգի հիմնական տարրերին, ինչպիսիք են ռադիոհասանելիության ցանցը (Radio Access Network) և ցանցերի փոխկապակցմանենթահամակարգը (Network Switching Subsystem): Բացի այդ, ուսանողները նաևծանոթացան տեղանքի տեղակայման և կայանների շահագործման տեխնիկային և գործիքներին: Դասընթացի վերջին օրը դպրոցի ունկնդիրներն այցելեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի բազային կայաններից մեկը: Տեսական գիտելիքների հարստացմանն ուղղված այս դասընթացի ուսումնական ծրագիրը կազմվել է մասնակիցների մասնագիտական կարիքների գնահատման հիմանվրա: Մասնակիցների թվում Գորիսի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի և դրա Իջևանի մասնաճյուղի, Պետական ճարտարագիտական համալսարանի, այդ թվում` Կապանի մասնաճյուղի, Վանաձորի պետականմ անկավարժական համալսարանի, Վիճակագրության և տեղեկատվության Մոսկվայիպետական համալսարանի, Իրավունքի և տնտեսագիտության Սանկտ Պետերբուրգի համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներ էին: «Մենք ձեզ ենք փոխանցում մեր գիտելիքն ու փորձը. օգտվեք դրանից»,-նշեց Վիվա Սել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` դիմելով ուսանողությանը: «Մենք հավատացած ենք, որ մեր երիտասարդությունն ունի հսկայական չիրացված ներուժ ևմենք պատրաստ ենք օգնել նրանց` հնարավորություն ընձեռելով մեր ընկերությունումստանալ գործնական գիտելիքներ»,-ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը: Դասընթացի ավարտին կայացած հատուկ արարողության ընթացքում տեխնիկական դպրոցի ուսանողներին շնորհվեցին ավարտական վկայականներ: Նույն արարողությանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ նվերներ և աշխատակիցների գնահատման վկայականներ շնորհվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում իրավաբանական թեմայով էսսեների 2010-ի նոյեմբերի 10-ինբուհերի ուսանողների համար հայտարարված մրցույթի հաղթողներին: Հաղթող երեք ուսանողները ստացան HTC Wildfire սմարթֆոններ, ինչպես նաև ընկերությունում մասնագիտական պրակտիկա անցնելու հնարավորություն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |