Բուլղարացիները իրենց մայրենի լեզվով կծանոթանան հայոց պատմությանը21 ապրիլի 2011 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին, Բուլղարիայի ԱԳՆ մշակույթի ինստիտուտի, Հայաստանի դեսպանության և «ՌԻՎԱ» հրատարակչության նախաձեռնությամբ Բուլղարիայի ԱԳՆ դիվանագիտական ինստիտուտի ցուցահանդեսային սրահում կայացավ ամերիկահայ պատմաբան, Բոստոնի համալսարանի պրոֆեսոր Սիմոն Փայասլյանի «Հայոց պատմություն» բուլղարերեն թարգմանությամբ հրատարակված գրքի շնորհանդեսը: Գիրքն անգլերենից թարգմանել է Կալինա Լյուբամիրովը, խմբագրել` Սոֆիայի Սրբ. Կլիմեն Օրհիդսկի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայագիտական բաժնի դասախոս, պատմաբան Հակոբ Օրհմանջյանը: Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ԲՀ ԱԳՆ մշակույթի ինստիտուտի տնօրեն Լյուդմիլա Դիմիտրովան: Միջոցառման գլխավոր բանախոսն էր Սոֆիայի Սրբ. Կլիմեն Օրհիդսկի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իվան Իլչևը, ով հանգամանալից ներկայացրեց գրքի արժանիքները, ինչպես գիտական և պատմական, այնպես էլ գեղարվեստական տեսանկյունից: Իրեն համարելով հայերի մեծ բարեկամ` պրոֆեսոր Իլչևը անդրադարձավ նաև հայ- բուլղարական դարավոր բարեկամությանը, երկու ազգերի պատմական անցյալի առնչություններին և ներկայիս փոխադարձ բարիդրացիական հարաբերություններին: Շնորհանդեսին ներկա էին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը, Բուլղարիայի ԱԳՆ պաշտոնյաներ, Բուլղարիայում հավատարմագրված դեսպաններ, այլ դիվանագիտական ներկայացուցչությունների մշակութային հարցերով պատասխանատուներ, դիվանագետներ, համայնքային կառույցների մշակութային և ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, դասախոսներ և ուսանողներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |