Երևանում տեղի կունենա «Երաժշտություն հանուն կյանքի» ռոք փառատոնը

Երևանում տեղի կունենա «Երաժշտություն հանուն կյանքի» ռոք փառատոնը

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Երևանի Ավանդգարդ ֆոլկ ակումբում կկայանա «Երաժշտություն հանուն կյանքի» ռոք փառատոնը: Փառատոնին կմասնակցեն հայտնի ռոք խմբեր, այդ թվում` Բամբիռը և Դոգման: Համերգի տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամին:

Ներկայումս հիմնադրամը դրամահավաք է իրականացնում Սյու Սեպետչյանի մայրիկի համար, որն ունի կրծքագեղձի քաղցկեղ: Շտապ վիրահատությունից հետո նրան նշանակվել է «Հերցեպտին» թանկարժեք դեղորայքը, որի մեկ սրվակի արժեքը 3000 ԱՄՆ դոլար է, իսկ ընդհանուր բուժման կուրսը` 18 սրվակ (54.000 ԱՄՆ դոլար):

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---