Կալիֆորնիայի հայերն անցկացրել են «Օբամա, կատարիր խոստումդ և ճանաչիր Հայոց ցեղասպանությունը» ակցիան![]() 22 ապրիլի 2011 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Քալվեր սիթիի ավելի քան մեկուկես հազար հայեր հավաքվել են Sony Picture կինոընկերության շենքի մոտ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ բողոքի ցույց անցկացնելու համար, որը չի կատարել իր խոստումը և չի ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Ցույցի մասնակիցները պարզել են «Օբամա, կատարիր խոստումդ» ցուցապաստառներով: Անվանի երաժշիտ, System of A Down խմբի երաժիշտ ու մարդու իրավունքների պաշտպան Սերժ Թանկյանը կոչ է արել հավաքվածներին կանգնել ստուդիայի դարպասների առջև` վանկարկելով 2008-ի Օբամայի նախընտրական խոսոտումը` «Որպես ԱՄՆ նախագահ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: Ցուցարարները վանկարկել ես այդ խոսքերը 15 րոպե շարունակ: Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել հավաքվածներին և ասել, որ ցույցն ուղղված է ոչ միայն նրան, որ Օբամայի վարչակազմը չի կատարել խոստումը, այլ նաև բոլոր խոստումներին, որոնք նա չի կատարել: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Էնդրյու Կզիրյանի խոսքերով, ANCA-ն նամակ է ուղարկել նախագահ Օբամային` խնդրելով ծաղկեպսակ դնել Մոնթեբելոյում հայ նահատակների հուշարձանին Լոս Անջելես կատարած այցի ընթացքում: «Եթե Օբաման ցանկանում է վերընտրվել, ապա հայ համայնքը և ակտիվիստները, որոնք հանդես են գալիս ցեղասպանության դեմ, սպասում են, որպեսզի նա ասի «ցեղասպանություն» բառն ապրիլի 24-ի ուղերձում: Ժամանելով Կալիֆորնիա, որը ցեղասպանության զոհերի մոտ մեկ միլիոն ժառանգների տունն է դարձել, նախագահը պետք է այցելի Նահատակների հուշարձան»,- ասել է Կզիրյանը, գրում է Asbarez-ը: Բոլոր տեղական հեռուստաալիքներն ուղիղ հեռարձակում են իրականացրել: Հեռուստահաղորդումների ժամանակ ցուցադրվել են Օբամայի խոսքերով տեսահոլավակներ, որտեղ դեռ սենատոր Օբաման ասում է «Որպես ԱՄՆ նախագահ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |