Կոնգրեսական Էդ Ռոյսը հավաստիացրել է ԱՄՆ հայ համայնքին, որ կշարունակի սատարել նրան22 ապրիլի 2011 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կալիֆորնիայի Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի նոր համանախագահ Էդ Ռոյսի հետ: Հանդիպման ժամանակ ԱՀՀ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կոնգրեսական Ռոյսին Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին մշտապես սատարելու համար օգնության տրամադրման, Ադրբեջանին ռազմական օժանդակության դադարեցման ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Էդ Ռոյսն ընդգծել է, որ կշարունակի սատարել ԱՄՆ հայ համայնքին հայ ժողովրդի շահերն առաջ մղելու հարցում՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի ռազմատենչ ճարտասանության վերաբերյալ: «Մենք անհամբեր սպասում ենք կոնգրեսական Ռոյսի հետ համատեղ աշխատանքին և ողջունում ենք նրա հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը», հայտարարել է ԱՀՀ Հարավային Կալիֆորնիայի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիզա Գալուստյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից ՀՀ-ն և ԱՄՆ-ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Փաստաթուղթը ստորագրվել է Միրզոյանի և Օ՝Բրայենի ներկայությամբ |