Ադրբեջանի իշխանությունները խստացնում են օտարերկրյա լրագրողներին մուտքի արտոնագրի հանձնումը

PanARMENIAN.Net - Մի շարք արտասահմանյան լրագրողներ, որոնք մուտքի արտոնագիր ստանալու համար դիմել են արտասահմանում Ադրբեջանի դեսպանատուն, անակնկալ կերպով բախվել են «ռեժիմի խստացման» հետ: Այսպես, լրագրողներին խնդրում են ներկայացնել նյութերը, որոնք մինչև հիմա գրել են Ադրբեջանի մասին, ինչպես նաև հարցնում են, թե ինչու է նրանց թերթը կամ հեռուստատեսությունը ինչ-որ բացասական բան ասել Ադրբեջանի մասին: Ադրբեջանի հասցեին քննադատության առկայության դեպքում մուտքի արտոնագիր չի տրվում: Այդ մասին Turan գործակալությանը տված հարցազրույցում պատմել է անվանի արևմտյան լրագրողը, որը ցանկացել է անհայտ մնալ և որը բախվել է նման խնդրի հետ:

Միաժամանակ, նա նշել է ևս մեկ լրագրողի անուն, որին դեսպանատներից մեկում հարցեր են տվել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքի մասին, թե ում հետ է նա մտադիր հանդիպել և այլն:

Ադրբեջանի իշխանություններն իրենց համար կազմել են միջազգային կառույցների և կազմակերպությունների ցուցակ, որոնց ներկայացուցիչների հետ հրաժարվում են հանդիպել կամ հարցազրույց տալ, քանի որ նրանց զեկույցներում և հաշվետվություններում առկա է Ադրբեջանի հասցեին քննադատություն: Եթե այդպես շարունակվի, ապա ԱԳՆ-ի և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները ստիպված կլինեն հարցազրույց տալ միայն ԱԶՏՎ-ին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---