Կարեն Կարապետյանը մտադիր է համաշխարհային ռեկորդ սահմանել` 3500 անգամ կատարելով ամրակորում22 ապրիլի 2011 - 14:01 AMT PanARMENIAN.Net - 2011-ի ապրիլի 23-ին ժամը 11-ին Համահայկական երիտասարդական կենտրոնում տեղի է ունենալու 2007թվականի քիք-բոքսինգի աշխարհի մրցումների գավաթակիր, 2010թ. քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն Կարեն Կարապետյանի մարզական ցուցադրությունը, որի ժամանակ նա գերազանցելու է իրականացվելիք մարզաձևում մինչ օրս սահմանված աշխարհի ռեկորդը: Աշխարհի նոր ռեկորդի սահմանումը մարզիկի կողմից որպես խաղաղության ուղերձ նվիրվելու է աշխարհի ժողովուրդներին` ներկայացնելով բարոյական պահանջ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և աշխարհի բոլոր ցեղասպանությունները: Միջոցառումն իրականացվում է Չիլինգարյաններ (Մամիկոնյան տոհմ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Մարզիկը մտադիր է սահմանել համաշխարհային ռեկորդ` 3500 անգամ կատարելով ամրակորում, կենտրոնից հաղորդել են PanARMENIAN.Net ին:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |