Ապրիլի 23-ին Թուրքիայի արվեստի գործիչները Կարսում կանցկացնեն բողոքի ակցիա «Հումանիզմի հուշարձանը» հանելու դեմ![]() 22 ապրիլի 2011 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Կարսում տեղի է ունենցել բողոքի ակցիա «Հումանիզմի հուշարձանը» հանելու դեմ: Այդ մասին հայտարարել է Կարսի նախկին քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն, որը եղել է հուշարձանի նախաձեռնողը: Նա նշել է, որ վարչապետ Էրդողանը հուշարձանը հանելու իր հանձնարարությամբ նպաստել է նրան, որ Կարսի մասին իմացել են ողջ աշխարհում: «Այս շրջանում եղել են Կարսի հուշարձանի մասին 5000 հրապարակումներ: Մեր քաղաք են այցելում տեղի և արտասահմանյան զբոսաշրջիկներ: Հուշարձանի շինարարության ավարտից հետո մենք նախատեսել ենք կառուցել արհեստական ջրվեժ, ճոպանուղի և ռեստորաններ»,- ասել է Կարսի նախկին քաղաքապետը: Հուշարձանի հեղինակ Մեհմեդ Աքսոյը հայտարարել է, որ ապրիլի 23-ին Կարս են ժամանելու արվեստի 200 գործիչներ հուշարձանը հանելու դեմ բողոքի ակցիային միանալու համար, գրում է Haberler-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |