Թուրքիայի պետնախարարը հուսով է, որ հայերի աղոթքները կօգնեն նրան ընտրվել խորհրդարան![]() 22 ապրիլի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ին անդամակցության գծով գլխավոր բանախոս Էգեմեն Բաղիսը այցելել է Ստամբուլի «Սուրբ Թագավոր» եկեղեցի: Բաղիսը Զատկի տոնի առթիվ շնորհավորել է եկեղեցու հիմնադրամի նախագահին և հույս է հայտնել, որ հայոց եկեղեցու սպասավորները կաղոթեն նրա և իր կուսակցության համար հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Բաղիշը ներկայացնում է ԱԶԿ կուսակցությունը: Բաղիշը հիշեցրել է, որ Թուրքիան սկսել է վերադարձնել ազգային փոքրամասնությունների գույքը, մասնավորապես, հայերին պատկանող տները: Հիմնադրամի 88-ամյա ղեկավար Շապուհ Չոլակյանը շնորհակալություն է հայտնել պետնախարարին՝ հայտարարելով. «Այժմյան իրավիճակն այնքան է բարելավվել, որ մենք մոռացել ենք անցած իրադարձությունների դառնությունը»,-գրում է «Հյուրիեթը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |