ՄՈՍԿՎԱՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԿԱՋԱԿՑԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է Ի. ԻՎԱՆՈՎԸ23 փետրվարի 2001 - 21:20 AMT PanARMENIAN.Net - 23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ռուսաստանի ԱԳ նախարար Իգոր Իվանովը հայտարարել է, որ Մոսկվան «մտադրված չե ինքնամեկուսանալ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացից»:Հինգշաբթի Մոսկվայում կայացած մամլո-ասուլիսում Իգոր Իվանովը նշել է, որ Մոսկվան մտադիր է ակտիվորեն աջակցել այդ խնդրի լուծմանը: Ռուսաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ հենց Մոսկվայում էր սկսվել խնդրի կարգավորմանը ուղղված Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների անմիջական երկխոսությունը: Իգոր Իվանովի կարծիքով, միայն կողմերի անմիջական երկխոսության արդյունքում է հնարավոր ղարաբաղյան խնդրի երկարաժամկետ լուծումը: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան գործակալությունները, Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է նաեւ, որ առկա է ղարաբաղյան կարգավորման այլ արդյունավետ մեխանիզմ, որի շրջանակներում Ռուսատսանը համագործակցում է Ֆրանսիայի եի ԱՄՆ-ի հետ: Տվյալ հարցում, ընդգծել է Իգոր Իվանովը, մասնակիցների միջեւ «մրցակցություն» չպետք է լինի, քանի որ ղարաբաղյան խնդրի քաղաքական լուծումից կշահեն խաղաղ գործընթացի բոլոր մասնակիցները: Տվյալ խնդրի լուծումից է կախված Կովկասի եւ ողջ տարածաշրջանի կայունությունը, հայտարարել է Իգոր Իվանովը: --0-- ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |