Հայկական «Լուսապսակ» ֆիլմը կներկայացվի Կաննի կինոփառատոնի կինոշուկայում

Հայկական «Լուսապսակ» ֆիլմը կներկայացվի Կաննի կինոփառատոնի կինոշուկայում

PanARMENIAN.Net - Արամ Սուքիասյանի «Լուսապսակ» ֆիլմի դիստրիբուցիոն փաթեթը ներկայացվելու է Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվելիք կինոշուկայում: Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո ծառայությունը, ֆիլմը առաջադրվել էր Կաննի փառատոնի հիմնական` մրցութային փուլում ներկայացնելու համար, սակայն այն չի անցել հիմնական մրցութային փուլը, բայց իրավունք է ստացել դիստրիբուցիոն փաթեթը ներկայացնել փառատոնի կինոշուկայում:

Այս տարի Կաննի կինոփառատոնը կկայանա մայիսի 11-22-ը: Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է փառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկային երրորդ անգամ և այդ կինոշուկայում ներկայացվելու են Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը, ինչպես նաեւ տարբեր ֆիլմերի վերաբերյալ համագործակցության փաթեթներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---