Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին կարող են կարևոր արխիվային փաստաթղթեր հրապարակվել22 ապրիլի 2011 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Անգամ 100-րդ տարելիցին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը չի կորցնի իր արդիականությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա վստահ է, որ թուրքական կողմը նույնպես ակտիվորեն պատրաստվում է այդ տարեթվին, և չի բացառել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կամ տարելիցից հետո կարող են կարևոր արխիվային փաստաթղթեր հրապարակվել: Ռուբեն Մելքոնյանը պաշտոնապես հայտարարել է, որ արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում օսմաներենի մասնագետների կադրեր են պատրաստում: «Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետն արդեն օսմաներենի երկու մագիստրոս է տվել, որոնք արդեն աշխատում են որոշ փաստաթղթերի թարգմանության վրա: Սակայն ուզում եմ նշել, որ եթե անգամ թուրքական արխիվները բաց են հայերի համար, դրանցում Հայոց ցեղասպանության մասին առանձնապես կարևոր փաստաթղթեր չկան: Երիտթուրքերը հասցրել են իրենց հետ վերցնել Հայոց ցեղասպանության մասին կարևոր վկայություններն ու պաշտոնական փաստաթղթերը և ոչնչացնել դրանք»,- ասել է թուրքագետը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |