Քաղաքապետարանը ՀՀՇ-ին հերթական անգամ ուղարկեց Մատենադարանի մոտ

Քաղաքապետարանը ՀՀՇ-ին հերթական անգամ ուղարկեց Մատենադարանի մոտ

PanARMENIAN.Net - «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը ս/թ. ապրիլի 21-ին և 22-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ 2011թ. մայիսի 10-ին և 11-ին ժամը 16.00-23.00-ն /մոտավոր/ Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում /հանրահավաք/ և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին:

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 22.04.2011թ. որոշումներով արգելվել է հանրահավաքների անցկացումը նշված վայրերում, քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքների օրերին՝ ս/թ. մայիսի 10-ին, 11-ին, և դրան հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառումների անցկացումը:

Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքներն անցկացնել իրազեկումների մեջ նշված օրերին և ժամերին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն, հաղորդում է Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---