Ականից ստացված վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 39-ամյա Արամայիս Հ.-ն

Ականից ստացված վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 39-ամյա Արամայիս Հ.-ն

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 39-ամյա Արամայիս Հ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, նա անցնելով սահմանամերձ գոտու հայկական հենակետերը, հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության Աղդամ գյուղին հարակից չեզոք գոտում գտնվող ականապատված դաշտում և ընկել ականի վրա, որի պայթյունից ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հոսպիտալ:

Արամայիս Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Հանգամանքները պարզվում են:

Տավուշի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---