Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ` Վրաստանն ավելի շատ կկորցնի, քան ձեռք կբերի, գտնում է փորձագետը23 ապրիլի 2011 - 09:45 AMT PanARMENIAN.Net - Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ` Վրաստանն ավելի շատ կկորցնի, քան ձեռք կբերի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, փորձագետ Թամարա Վարդանյանը: Նրա կարծիքով, Վրաստանը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Նախ, եթե Վրաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դա լուրջ վնաս կհասցնի նրա հեղինակությանը երկրի 10% կազմող մուսուլմանական բնակչության աչքում: Երկրորդը` Վրաստանը Թուրքիային դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր: Այդ երկրների միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են գրեթե բոլոր ոլորտներում»,- նշել է Վարդանյանը: Փորձագետն ուշադրություն է դարձրել այն բանին, որ վերջին տարիներին թուրք-ադրբեջանական կապիտալն աննախադեպ աճ է գրանցել, ինչն ավելացնում է Վրաստանի կախումն այդ երկրներից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |