Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունն ու Էդ Ռոյսը կոչ են արել Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը23 ապրիլի 2011 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունն ու Էդ Ռոյսը կոչ են արել Օբամային կատարել իր նախընտրական խոստումն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի ուղերձում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Օբամային ուղղված նամակում կոնգրեսականներն ընդգծում են, որ ԱՄՆ-ն պարտավոր է ճանաչել այդ ոճրագործությունը, այդպիսով ցավակցություն հայտնելով ցեղասպանությունից տուժած բոլոր ժողովրդներին և առաջին հերթին հայ ժողովրդին: «Այն, որ այդ փաստը չի ճանաչվում, կհանգեցնի նոր ցեղասպանությունների»,-ասվում է ԱՄՆ նախագահին ուղղված կոնգրեսականների նամակում: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսականներին Օբամային դիմելու համար: Նախագահական ժամկետի կեսին մենք, ցավոք, տեսնում ենք, որ նա ոչ միայն չկատարեց խոստումը, այլ նաև դեմ հանդես եկավ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղաասպանության դեմ և ճնշում էր գործադրում Հայաստանի վրա հայ-թուրքական արձանագրությունների հարցում»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նախորդ շաբաթ նման նամակով Օբամային են դիմել սենատոր Ռոբերտ Մենենդեսն ու կոնգրեսական Ադամ Շիֆը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |