Հայաստանի 440 խոշոր հարկ վճարողներ պետբյուջե են վճարել 17.6 մլրդ դրամ![]() 23 ապրիլի 2011 - 13:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի փետրվար ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է. Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի փետրվարին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 17.6 մլրդ. դրամ: Ընդ որում նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի փետրվար ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 56.4 տոկոսը: 01.03.2011թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 80.4 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 51.4 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 5.5 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ.-ի փետրվար ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 1623.6 մլն դրամի չափով:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |