Հայկ Դեմոյան. Տարվա ընթացքում ցուցադրությունը ներկայացվելու է Օսլոյում, Կոպենհագենում և Ստոկհոլմում23 ապրիլի 2011 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» անվանումով ժամանակավոր ցուցադրությունը: Ինչպես հաղորդել է լրագրողներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, տարվա ընթացքում ցուցադրությունը ներկայացվելու է Օսլոյում, Կոպենհագենում և Ստոկհոլմում: Ցուցադրությանը ներկայացված է, թե ինչպես են սկանդինավյան երկրներն արձագանքել Հայոց ցեղասպանությանը: Ցուցադրության նպատակն է բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակը Շվեդիայում, Նորվեգիայում և Դանիայում: Դեմոյանը հաղորդել է, որ հնարավոր է, ցուցադրությունը ներկայացվի նաև Ֆրանսիայում, Բուենոս Այրեսում և Լոնդոնում: Հայոց ցեղասպանությունն առաջացրել է մեծ միջազգային ռեզոնանս, գրավել է համաշխարհային հանրության և մամուլի ուշադրությունը: Բացառություն չեն կազմել նաև սկանդինավյան երկրները` Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի կառավարությունները, հասարակական կազմակերպությունները և առանձին քաղաքացիները: Սկանդինավյան միսիոներների ջանքերը հիմնականում ուղղվել են հայ բնակչության օգնությանը, որոնք տուժել են թուրքերի ջարդերից և հայկական միջավայրում կրոնական քարոզչությանը, որն իրականացել է հիմնականում սկանդինավյան K.M.A. կանանց կազմակերպության միջոցով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |