Բաքուն որոշել է իր բանակում տեղի ունեցող բոլոր միջադեպերը բարդել հայկական կողմի վրա23 ապրիլի 2011 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Համաձայն Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, ապրիլի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 1700 կրակոց, որից մոտ 800-ը` միայն ապրիլի 17-ին: Հատկանշական է, որ այդքանից հետո, ադրբեջանական քարոզչամեքենան ինչպես միշտ, այնպես էլ անցած շաբաթվա ընթացքում տեղեկություններ էր տարածում առ այն, թե իբր հրադադարի խախտման նախաձեռնողը հայկական կողմն է: Դեռ ավելին, ապրիլի 20-ին և 22-ին պաշտոնական Բաքուն շտապեց իր բանակում միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հիմքի վրա տեղի ունեցած երեք զինվորների վիրավորման դեպքերը ներկայացնել որպես ՊԲ-ի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների հետևանք: Չնայած հակառակորդի դրսևորած ակտիվությանը, այդուամենայնիվ շփման գծի ողջ երկարությամբ ՊԲ-ի ստորաբաժանումները շարունակել են պահպանել հրադադարի ռեժիմը և միաժամանակ վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |