ՀՀ Սփյուռքի նախարարը ընդունեց Տեղահանվածների և բռնադատվածների եվրոպական միության ղեկավարին

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Տեղահանվածների և բռնադատվածների եվրոպական միության գլխավոր քարտուղար Մասիմիլիանո Լակոտային և միության գործադիր տնօրեն Էնրիկո Մեամիին (Իտալիա, Տրեստ): Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Իտալիայւմ ՀՀ դեսպանության և ՀՀ Սփյուռքի նախարարութան նախաձեռնությամբ:

Այցի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքքրություն ներակայցոնղ հարցեր, ինչպես նաև «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ կնքվող պայմանգրի դրույթները: Քննարկում կայացավ նաև Ադրբեջանից տեղահանված հայ փախստականների շահերը ներկայացնող հ/կ-ների ներկայացուցիչների հետ:

Վաղը պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում կմասնակցի Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը, իսկ հետո կմեկնի Լեռնային Ղարաբաղ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---