Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24 ապրիլի 2011 - 09:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նախագահը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է կատարել: Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը և նրանց ցավը կիսող մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ամեն տարի այդ օրը հարյուր հազարավոր մարդիկ Երևանում իրենց քայլերն են ուղղում դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքը՝ ծաղիկներ դնելու անմեղ զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |