Մարի Յովանովիչ. ԱՄՆ նախագահի դիրքորոշումն ապրիլի 24-ի հարցում չի փոխվել 24 ապրիլի 2011 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն այցելում են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապրիլի 24-ին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: «Այսօր շատ տխուր օր է և մեր դեսպանատան աշխատակիցները գալիս են հուշահամալիրի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ այս տարի ապրիլի 24-ը շատ խորհրդանշական օր է, քանի որ համընկնում է Զատիկի հետ: Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձին՝ Յովանովիչն ասել է,որ «դա շատ ուժեղ ուղերձ էր, վկայում է հայ ժողովրդին նրա նվիրվածության մասին»: Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը չի փոխվել, մեջբերելով Օբամայի խոսքերը. «Կարևոր է նայել դեպի ապագան, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով դիմել է ԱՄՆ հայ համայնքին: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նա կիրառեց «Մեծ Եղեռն տերմինը՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |