Տիգրան Սարգսյան. Հայոց ցեղասպանության փաստը հնարավոր չէ ջնջել դիվանագիտական վավերագրերից![]() 24 ապրիլի 2011 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձով է հանդես եկել: Ինչպես հաղորդում է Կառավարության մամլո ծառայությունը, ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների ծրագրած և իրականացրած հրեշավոր ոճրագործության նպատակը հայության ամբողջական բնաջնջումն էր, իսկ հետևանքը` հայ ժողովրդի հայրենազրկումը, մեր իսկ բնօրրանում հայության ֆիզիկական, պատմական, հոգևոր ու մշակութային ներկայության իսպառ բացառումը: Հայոց ցեղասպանությունն իրականացման օրվանից դարձել է ոչ միայն մեր, այլև համաշխարհային պատմության այնպիսի դրվագ, որը հնարավոր չէ ջնջել դիվանագիտական վավերագրերից ու դուրս թողնել քսաներորդ դարի ժամանակագրությունից. անգամ այն մարդկանց հիշողությունից, ում նախնիներն են իրականացրել ցեղասպանությունը: Մեր ժողովրդի պահանջը հստակ է. Հայոց ցեղասպանությունը պետք է ստանա իրավական, քաղաքական ու բարոյական համապատասխան գնահատական: Երախտիքի խոսք եմ ուղղում այն մարդկանց և պետություններին, ովքեր հայ ժողովրդի կողքին են պատմական արդարության, ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման համար միասնական պայքարում: Ոգեկոչելով Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը` մեր հայացքն ուղղենք ապագային`հանուն մեր պետականության ու հայ ժողովրդի ավելի լավ վաղվա օրվա»: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |