Հայերենով լույս է տեսել Յակոբ Կյունցլերի «Արյան և արցունքների երկրում» գիրքը24 ապրիլի 2011 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հայերենով լույս է տեսել շվեյցարացի բժիշկ Յակոբ Կյունցլերի «Արյան և արցունքների երկրում» գիրքը, որը թարգմանվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից: Գրքում նկարագրվում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ուրֆայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց անմիջական ականատեսն է եղելԿյունցլեր: 1899թ.-ից Կյունցլերն աշխատում էր «Գերմանական առաքելություն Արևելքում» կազմակերպության հիվանդանոցում` որպես շվեյցարացի բժիշկ Հերման Քրիստի օգնական: Պատերազմի տարիներին Կյունցլերի և նրա կնոջ` Էլիզաբեթի շնորհիվ բազմաթիվ հայեր փրկվել են վերահաս մահվանից: Յակոբ Կյունցլերը ծնվել է 1871թ. մարտի 8-ին Շվեյցարիայի Հունդվիլ գյուղում: Դառնալով հիվանդապահների բողոքական եղբայրության անդամ` նա աշխատանքի է անցնում Բազելի հիվանդանոցներից մեկում, որտեղ էլ ծանոթանում է բժիշկ Հերման Քրիստի հետ: Շուտով վերջինս Յոհաննես Լեփսիուսի ղեկավարած «Գերմանական առաքելություն Արևելքում» կազմակերպության կողմից գործուղվում է Ուրֆա: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել |