Մարատ Հակոբյան. Ուկրաինայի հայերը սպասում են պաշտոնական Կիևի որոշմանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին24 ապրիլի 2011 - 14:06 AMT PanARMENIAN.Net - «Շատ քաղաքակիրթ երկրներ արտահայտել են իրենց հստակ դիրքորոշումը 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ես հուսով եմ, որ կգա այն օրը, երբ Ուկրաինան նույնպես կմիանա դրանց թվին և կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է Analitika.at.ua ուկրաինական տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Մարատ Հակոբյանը: Ուկրաինայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 2005-ի մայիսի 19-ին, երբ Ղրիմի Գերագույն ռադան որոշում է ընդունել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին: 5 տարի անց Հայոց ցեղասպանության դատապարտմամբ և օրենսդրական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով Ուկրաինայի ղեկավարությանը դիմել են Կիևի Գոլոսեևի շրջանային խորհուրդը, Խարկովի մարզի Իզյումի քաղաքային խորհուրդը, Ուժգորոդի քաղաքային խորհուրդը և այլն: 2010-ի ապրիլի 23-ին անվանի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ դիմել են Ուկրաինայի նախագահին և խորհրդարանին` խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուկրաինայի հայերը մեծ հույսով սպասում են պաշտոնական Կիևի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշմանը»,- ասել է Հակոբյանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |