«Եվրատեսիլ-2011»-ի կազմակերպիչները կծախսեն շուրջ 25 միլիոն եվրո24 ապրիլի 2011 - 15:05 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2011»-ի կազմակերպությանն ու մրցույթի անցկացմանը, որը կանցնի այս տարի Դյուսելդորֆում, կծախսվի 23-25 միլիոն եվրո: «Եվրատեսիլի» կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը՝ EBU-ն կտրամադրի մոտ 3,8 միլիոն: 12 մլն եվրո կհատկացնի NDR ընկերությունը: Մյուս ծախսերը նախատեսվում է հոգալ հովանավորների հատկացումների հաշվին: Ի դեպ, այդ գումարը մոտ է այն գումարին, որ ծախսվեց նախորդ տարի Օսլոյում: Ըստ փորձագետների, նորվեգացիները մոտ 25 մլն եվրո ծախսեցին, հայտնում է «ԻնտերՆովոստին»: Այս տարի Հայաստանը Եվրատեսիլում կներկայացնի Էմմին, որը հանդես կգա Boom-Boom երգով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |