Սիրիայում սկսել են անձնագրեր հանձնել քրդերին

PanARMENIAN.Net - Սիրիայում սկսվել է նախագահի մարտի վերջին արձակած հրահանգի իրագործումը՝ քրդերին սիրիական քաղաքացիություն տրամադրելու մասին: ԱԳՆ-ն կոչ է անում որպես օտարերկրացի Հասեկե նահանգում գրանցված քրդերին փաստաթղթեր հանձնել Սիրիայի քաղաքացիություն ստանալու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Սանա» գործակալությանը:

Խնդիրն առաջացել է 1962թ. մարդահամարի ժամանակ, երբ նրանց համարել են Թուրքիայից վերաբնակվածներ և գրանցել են որպես օտարերկրացիներ:

Քրդերը կազմում են Սիրիայի 23-միլիոնանոց բնակչության 10 տոկոսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---