New York Daily News. Հայոց ցեղասպանության խնդիրն երբեք անցյալ չի դառնա![]() ![]() PanARMENIAN.Net - Նույնիսկ 96 տարի անց Հայոց ցեղասպանությունը մնում է այն ազգային խնդիրը, որը երբեք անցյալ չի դառնա: 1915թ. Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայ սպանվեց, մյուսները բռնագաղթվեցին: Եվ թեև բոլոր թուրքական կառավարությունները ժխտել ու շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը և չեն ցանկանում հաշտվել պատմական փաստերի հետ, 1915թ. իրադարձություններն, անկասկած, Ցեղասպանություն են: Այդ մասին New York Daily News-ում գրել է ամերիկահայ գրող, հետազոտող Փիտեր Բալաքյանը: «Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը սպասւոմ են, թե երբ ԱՄՆ նախագահը կարտասանի «ցեղասպանություն» բառը, որը լիովին և ճիշտ է նկարագրում հայերի զանգվածային սպանությունները: Ամեն տարի ԱՄՆ նախագահն ասում է ամեն ինչ, ինչ կարելի է ասել այդ իրադարձությունների մասին, սակայն, չի արտասանում ցեղասպանություն բառը թուրքական կառավարության պատճառով, որը վախենում է ճշմարտությունից, և օգտագործում է բոլոր տակտիկական միջոցները, որպեսզի նախագահը չօգտագործի այդ բառը»,-գրում է Բալակյանը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |