Կալիֆորնիայի փոխնահանգապետը դիմել է հայ համայնքին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի առթիվ24 ապրիլի 2011 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի փոխնահանգապետ Քևին Նյուսոմը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ: Նյուսոմը, խոսելով Ցեղասպանության հետևանքների մասին, նշել է, որ կենդանի մնացած հայերը վտարվել են իրենց սեփական պատմական հայրենիքից: Նա նաև բարձր է գնահատել Կալիֆորնիայի հայերի դերը և ավանդը, որոնք հիմնականում Հայոց ցեղասպանությունից փրկվածների հետնորդներ են, նահանգի մշակութային, սոցիալական, քաղաքացիական և տնտեսական կյանքի զարգացման մեջ:«Այն, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը համընկել է Զատիկի հետ, հատկապես հիշեցրել է մեզ հայ ժողովրդի հսկայական մշակութային ժառանգության կորստի մասին»,- հայտարարել է ANCA Արևելյան բյուրոյի նախագահ Արմեն Կարապետյանը: Նա հիշեցրել է, որ հայերի ունեցվածքը և եկեղեցիները վերածվել են ավերակների կամ կանխամտածված ոչնչացվել են Թուրքիայի կողմից մի քանի տասնամյակների ընթացքում:
![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |