ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ԵՌՅԱԿԸ» ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - 22.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Եվրամիությունում նախագահող Շվեդիայի ԱԳ նախարար Աննա Լինդը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին կոչ է արել վերականգնել տնտեսական կապերը Հայաստանի հետ:Աննա Լինդը հայտարարել է, որ դա կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Եվրամիության «եռյակը» Ադրբեջան է ժամանել չորեքշաբթի երեկոյան եւ հանդիպել նախագահ Հեյդար Ալիեւի հետ: Հնադիպման ընթացքում Ալիեւը խնդրել է Երմաիությանը սատարել Ադրբեջանի դիրքորոշմանը ղարաբաղյան հակմարտության կարգավորման գործում:

Փետրավարի 22-ին Երեւանում «եռյակի» հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը լրջորեն կարող է նպաստել հակամարտության կողմերի միջեւ տնտեսական համագործակության սկիզբը: Սակայն, նշել էր Հայաստանի նախագահը, այսօր պաշտոնական Բաքուն մերժում է նման նախաձեռնությունը: Քոչարյանը համոզվածություն էր հայտնել, որ ընդհանուր տնտեսական շահերը կարող են բարենպաստ մթնոլորտ ստեղծել քաղաքական լուծման համար: --0--
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---