Շվեդիայի հայերը պահանջում են, որպեսզի կառավարությունը հարգի Ցեղասպանության մասին խորհրդարանի որոշումը24 ապրիլի 2011 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 96-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարեն Հակոբյանը, շուրջ 300 մարդ Ստոկհոլմում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակի ակցիային, իսկ հետո հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ: Հակոբյանը նշել է, որ չնայած նրան, որ ապրիլի24-ը համընկել է Զատիկի հետ, դա չի խանգարել հայ համայնքին հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերին: Նա նաև հաղորդել է, որ անցյալ շաբաթ նման միջոցառումներ են տեղի ունեցել Շվեդիայի այլ քաղաքներում: Հակոբյանը նաև հաղորդել է, որ ապրիլին հայ համայնքը հանդիպել է շվեդ խորհրդարանականների հետ, որոնք կարևոր դեր են խաղացել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման գործում: Նրա խոսքերով, հայ համայնքը պահանջել է, որպեսզի կառավարությունը հարգի խորհրդարանի որոշումը և տարբեր միջազգային կառույցներում աջակցի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Հակոբյանը նաև հաղորդել է, որ համագումարը հայտարարություն է տարածել, որում պատմել է Հայոց ցեղասպանության պատմության մասին, ինչպես նաև տեղեկատվություն է տարածել, թե որ երկրներն են ճանաչել այդ պատմական փաստը, որոնք՝ ոչ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից ՀՀ-ն և ԱՄՆ-ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Փաստաթուղթը ստորագրվել է Միրզոյանի և Օ՝Բրայենի ներկայությամբ |