Իսպանիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին24 ապրիլի 2011 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կայացել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել «Իսպանիայի հայեր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Անդրանիկ Տերտերյանը: Նրա խոսքով, յուրաքանչյուր իսպանական քաղաքում, որտեղ հայեր են բնակվում, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել: Ընդ որում, նա նկատել է, որ այդ միջոցառումները համեմատելի չեն նախորդ տարիների միջոցառումների հետ, երբ ողջ հայ համայնքը միայն մեկ, բայց մեծ միջոցառում էր անցկացնում: Օրինակ` 2007 թվականին Վալենսիայում հայ համայնքը լայնամասշտաբ ակցիա անցկացրեց` միջազգային հանրությանը կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |