Ուրուգվայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին24 ապրիլի 2011 - 23:02 AMT PanARMENIAN.Net - Ուրուգվայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 24-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում` Ս.Ներսես Շնորհալի եկեղեցում, Սուրբ Զատկի պատարագից հետո տեղի ունեցավ ժողովրդական հավաք` եկեղեցու բակում գտնվող Մեծ Եղեռնի հուշակոթողի դիմաց: Խոսքով հանդես եկան ՀՅԴ «Արմենիա» երիտասարդական միության անդամները: Ապրիլի 25 -ին քաղաքի Անկախության հրապարակում կտեղադրվի ծաղկեպսակ սբ. Արթիգասի հուշարձանի մոտ` որպես հարգանքի տուրք այդ երկրի հայասեր կառավարությանը և ժողովրդին: Ապրիլի 26-ին Ուրուգվայի խորհրդարանի նախագահության նախաձեռնությամբ սենատի նախասրահում տեղի կունենա ոգեկոչման ձեռնարկ, որտեղ իր խոսքով հանդես կգա Բուենոս Այրեսից հրավիրված, Արգենտինայի արդարադատության նախարարության Մարդու իրավունքների և խտրականության դեմ պայքարի գրասենյակի համադրող Պեդրո Մուրադյանը: Ապրիլի 29-ին Երիտասարդական միությունները Մոնտեվիդեոյի գլխավոր պողոտայից մինչև Մոնտեվիդեոյի համալսարանի շրջափակը «Արդարության համար» քայլարշավ կանցկացնեն, որի ժամանակ տեղում կկատարվի հատուկ ոգեկոչման արարողություն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |