Փարիզում Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված ցույցին մոտ 5 հազար մարդ էր հավաքվել![]() 24 ապրիլի 2011 - 23:03 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Փարիզում կայացավ Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հանրահավաք: Ակցիան սկսվեց Թուրքիայի դեսպանատնից, որի դիմաց հավաքվածները պահանջում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այնուհետև ցույցը շարունակվեց Կոմիտասի հուշարձանի մոտ: Ակցիայի ընթացքում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ էին անում մայիսի 4-ին հավաքվել Սենատի մոտ, որտեղ Սահմանադրության հանձնաժողովում քննարկվելու է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին, օրինագիծն արդեն ընդգրկվել է հանձնաժողովի օրակարգում, և մայիսի 4-ին կմեկնարկեն դրա քննարկումները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |