ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻԼԼԻ ՄԵՋԼԻՍՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ23 փետրվարի 2001 - 21:17 AMT PanARMENIAN.Net - 23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Ադրբեջանի Միլլի մեջլիսում քննարկվում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: Նիստին մասնկացում են նախագահ Հեյդար Ալիեւը, խորհրդարանի, ԱԳՆ-ի, քաղաքական կուսակցությունների, Բաքվում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ հասարակության ներկայացուցիչներ:Նիստում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահը, որը տեղեկացրել է ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացի նախադրյալների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին: Մասնավորապես, նշել է Ալիեւը, Ադրբեջանի հասարակությունը միջնորդների երեք առաջարկներին ծանոթանալու եւ գործընթացի վերաբերյալ իր կարծիքը արտահայտելու հնարավորություն է ստացել: Ներկա գործընթացը Հ. Ալիեւը անվանեց «շատ ծանր եւ լարված, սակայն առաջ ընթացող»: Նա ընդգծեց փոխզիջումների կարեւորությունը, որին պետք է պատրաստ լինեն հակամարտության կողմերը: Նիստում ելույթ է ունեցել անեւ ԱԳ նախարար Վիլայաթ Գուլիեւը, որն ասել է, որ «դեռ չի հաջողվել Հայաստանի հետ «պատվավոր» խաղաղություն ձեռք բերել»: Նա եւս կարեւորել է փոխզիջուները եւ Ադրբեջանի հասարակությանը կոչ է արել սատարել Ալիեւին` խնդրի շուտափույթ կարգավորման գործում: Նիստին մասնակցել են նաեւ նախկին ԱԳ նախարարներ Գասան Գասանովը, Թոֆիկ Զուլֆուգարովը եւ արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն: --0-- Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ Համամիտ եմ մի շարք մտահոգությունների հետ՝ տարբեր ոլորտներում դեռ որոշ օրենսդրական բացեր կան Նա նշել է, որ 29 տարի առաջ ընդունեցիքն Սահմանադրությունը՝ ամրագրելով ՀՀ բնույթը՝ որպես ինքնիշխան պետություն Փաշինյան․ Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը կհամարի իր ստեղծածը Նա նշել է, որ մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ |