Հայ շախմատիստուհիները Ծաղկաձորում պատրաստվում են Եվրոպայի կանանց առաջնությանը25 ապրիլի 2011 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց հավաքականի անդամներ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը մարզումային հավաք սկսեցին Ծաղկաձորում: Նրանք պատրաստվում են, մասնավորապես, մայիսի 6-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սկսվող Եվրոպայի կանանց առաջնությանը: Ծաղկաձորում շախմատիստուհիներին օգնում է գրոսմայստեր Արա Մինասյանը: Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Աննա Հայրապետյանը, Լիա Մարտիրոսյանը, Անահիտ Խառատյանը, Հայաստանի Մ18 աղջիկների չեմպիոնուհի Մարիա Գեւորգյանը կմասնակցեն մայիսի 6-19-ը Թբիլիսիում անցկացվելիք Եվրոպայի կանանց 12-րդ անհատական առաջնությանը: Եվրոպայի կանանց անհատական առաջնության պարտիաներին հնարավոր կլինի հետեւել շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքում մայիսի 7-13-ը, 15-18-ը, ասվում է կայքում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |