Անդրկովկասի խոշորագույն «Գրանդ» հոլդինգը 3 մլն դոլար կներդնի Մինվոդի քաղաքում

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է ակտիվ համագործակցություն սկսել Ստավրոպոլի երկրամասի հետ, այդ մասին հայտարարել է կառավարության առաջին փոխնախագահ Նիկոլայ Պալցևը, որը մասնակցել է առաջին հայ-ռուսական միջմարզային համաժողովին, որը տեղի ունեցավ Երևանում ապրիլի 18-19-ին:

Համաժողովի շրջանակներում նշվել է, որ Անդրկովկասի խոշորագույն «Գրանդ» հոլդինգը 3 մլն դոլար կներդնի Մինվոդի քաղաքում ծխախոտի արտադրություն կազմակերպելու համար: Մինչև տարեվերջ այստեղ կբացվի 500 նոր աշխատատեղ: Եվս մեկ ընկերություն ընդլայնում է իր հզորությունները «Էներգոմերա կոնցեռն» ԲԲԸ-ի հետ:

Առողջարանների ոլորտում համատեղ աշխատանքի զարգացման համար հայկական պատվիրակությունը կմասնակցի «Կովկասյան առողջարան. Ներդրումներ մարդկային ոլորտում» 8-րդ միջազգային համաժողովին, հայտնում է news.1777.ru-ն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---