Facebook-ի հայ օգտագործողները պայքարում են Հայոց ցեղասպանությունը հերքող թուրքական խմբի դեմ25 ապրիլի 2011 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Արդեն մի քանի օր է ինչ Facebook սոցիալական ցանցում հայ օգտագործողները ակտիվ միմյանց հաղորդագրություններ են տարածում՝ ուղղված թուրքական հակահայկական խմբի դեմ։ Հաղորդագրությունը կոչ է անում հայ օգտագործողներին նշել խումբը որպես սպամ կամ սխալ ինֆորմացիա պարունակող խումբ։ Եթե Facebook-ի աշխատակազմը նկատի ուղարկվող հաղորդագրությունների քանակը, խումբը կարող է փակվել։ Խումբն այժմ ունի 133.000-ից ավելի թուրք անդամներ։ Խումբը տարածում է հետևյալ հաղորդագրությունը՝ «Հայկական հարցը պատմական սուտ է»։ Տեղեկատվության անվտանգության մասնագետ և բլոգեր Սամվել Մարտիրոսյանն ասաց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ նման ակցիաներն առաջին անգամ չեն կազմակերպվում. «Facebook-ի հայ օգտագործողները բազմիցս պայքարել են նման խմբերի դեմ և հաճախակի հասել արդյունքի, Facebook-ը փակել է տարբեր նմանատիպ խմբեր։ Հայ օգտագործողներից ոմանք կարողացել են կոտրել որոշ հակահայկական խմբեր և թողնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերով նկարներ»։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |