«Արարատի» մարզչի կողմից ծեծված ֆոտոլրագրողի գործը հետաքննում է Շահումյանի բաժանմունքը25 ապրիլի 2011 - 16:08 AMT PanARMENIAN.Net - «Աշոտը զեկույց է ներկայացրել ոստիկանություն, և Անդրեասյանի դեմ հարուցված գործը հետաքննվում է Երևան քաղաքի ոստիկանության Շահումյանի բաժանմունքում: Ոստիկանությունը դեպքի վայրում էր պատահարից անմիջապես հետո: Մեր ֆոտոլրագրողն Անդրեասյանին լուսանկարում էր 10-12 մետր հեռավորությունից, ինչը չէր խանգարում նրա աշխատանքին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել totalfootball.am-ի գլխավոր խմբագիր և տնօրեն Հայկ Պետրոսյանը: Ապրիլի 23-ին Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» - «Փյունիկ» խաղի ընդմիջմանը «Արարատի» գլխավոր մարզիչ, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը և նրան ուղեկցող անձինք ծեծել են totalfootball.am կայքի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին: Անդրեասյանը հարձակվել է լուսանկարչի վրա, ծեծել է նրան ու պահանջելէ ջնջել իր լուսանկարները: Ավելի ուշ Առուշանյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Առուշանյանը ուղեղի ցնցում է ստացել և ծնոտադիմային վնասվածք: Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն չհաստատված տվյալնելով Անդրեասյանը գիշերն անց է կացրել ոստիկանության բաժանմունքում: Իսկ «Արարատի» երկրպագուներն Անդրեասյանի հրաժարականն են պահանջում ընթացիկ առաջնությունում վատ արդյունքների պատճառով: Նրանք նաև գտնում են, որ մարզիչը նման վարքով ակումբի անվան հետ է խաղում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |