Լույս է տեսել Շուշան Արզաքանյանի «Ռուբեն Հախվերդյան» գիրքը

Լույս է տեսել Շուշան Արզաքանյանի «Ռուբեն Հախվերդյան» գիրքը

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին «Բյուրոկրատ» գրախանութում տեղի կունենա «Ռուբեն Հախվերդյան» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է Շուշան Արզաքանյանը: Գրքում գրի են առնված Հախվերդյանի վաթսունչորս քաջածանոթ ու տարբեր բնագավառներում վաստակ ունեցող ժամանակակցի կարծիքները:

Գիրքը կազմված է երկու հիմնական բաժնից`«Ժամանակակիցները Ռուբենի մասին» և «Պատասխանում է Ռուբեն Հախվերդյանը»: Գրքում ներառված են հոդվածներ ու հարցազրույցներ, լուսանկարներ, առաջին անգամ ներկայացված է նրա ընդարձակ կենսագրությունը, հրատարակված աշխատանքների (ձայներիզների, գրքերի) ամբողջական ցանկը:

«Ռուբեն Հախվերդյանը» գիրքը «Բյուրոկրատ» հրատարակչությանկողմից հրատարակված առաջին գիրք է:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---