Հայաստանի ակնագործական արդյունաբերությունը վերականգնվում է, հայտարարել է Տիգրան Դավթյանը26 ապրիլի 2011 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսությունը, այդ թվում ակնագործական արդյունաբերությունը վերականգնվում է, հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ապրիլի 26-ին կլոր սեղանի ընթացքում, որը տեղի է ունեցել ԱԼՌՈՍԱ ընկերության ներկայացուցիչների և Հայաստանի ադամանդագործական ընկերությունների մասնակցությամբ: «Ճգնաժամից հետո արդյունաբերությունը վերականգնվում է ոչ այն տեմպերով, ինչ մենք ենք ցանկանում, բայց ակնագործական արդյունաբերությունը մենք մտադիր ենք վերադարձնել զարգացման նախաճգնաժամյա մակարդակ»,- ասել է նա: Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի հրավերով եռօրյա այցով հանրապետությունում է գտնվում «ԱԼՌՈՍԱ» ընկերության պատվիրակությունը փոխնախագահ Յուրի Օկաեմովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են «ԷԿՈ ԱԼՌՈՍԱ»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սմագինը և «Բրիլիանտի ԱԼՌՈՍԱ» ընկերության արտադրության գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Կովալյովը: Այցի շրջանակներում նախատեսվում է այցելություն մի շարք հայկական ընկերություններ, որոնք «ԱԼՌՈՍԱ»-ի գործընկերներն են: Ինչպես հաղորդել է նախարարը, կլոր սեղանի նպատակն է պարզաբանել համագործակցության և տնտեսական զարգացման պլանները, հաստատել գործընկերություն, որը ձեռք է բերվել բարձր քաղաքական մակարդակում, ինչպես նաև նախանշել երկկողմանի համագործակցության հետագա քայլերը: Տիգրան Դավթյանը նշել է, որ կլոր սեղանին մասնակցում են ընկերություններ, որոնք արդեն ներգրավված են արտադրության մեջ, ինչպես նաև ընկերություններ, որոնք մեծ հետաքրքրություն են հանդես բերել «ԱԼՌՈՍԱ»-ի հետ համագործակցելու հանդեպ: 2011-ի հունվարին Հայաստանում արտադրվել է 3 189 կարատ ադամանդ 2010-ի նույն շրջանի 3 078 կարատի փոխարեն (3.6 տոկոս աճ): Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ագային վիճակագրական ծառայությունը: Բացի դրանից, հաշվետու շրջանում երկրում արտադրվել են 12.5 կգ ոսկերչական իրեր 2010-ի 17.2 կգ փոխարեն: Միաժամանակ, տվյալ արտադրության մեջ անկումը 2010-ի հունվարի ցուցանիշի համեմատ կազմել է 27.3 տոկոս: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |