«Գանձասար-2»-ը ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայի 4-րդ տուրում հաղթել է «Բանանց-2»-ին

«Գանձասար-2»-ը ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայի 4-րդ տուրում հաղթել է «Բանանց-2»-ին

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին կայացել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայի 4-րդ տուրի առաջին խաղը: «Գանձասար-2»-ը երկու անպատասխան գոլ է ուղարկել «Բանանց-2»-ի դարպաս: Կապանի թիմը հաղթանակից հետո հավաքել է 9 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Շիրակ-2»-ն իր հաշվին ունի 7 միավոր, 3-րդ տեղում «Շենգավիթն» է 6 միավորով:

4-րդ տուրի «Փյունիկ-2»-«Շիրակ-2» և «Արարատ-2»-«Շենգավիթ» խաղերը կայանալու են ապրիլի 26-ին, իսկ «Փյունիկ-3»-«Միկա-2» խաղը` մայիսի 13-ին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---