Ռազմիկ Զոհրաբյան. Հայաստանի նախագահը մտադիր չէ լուծարել խորհրդարանը26 ապրիլի 2011 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր չէ լուծարել Ազգային ժողովը, Հայաստանը գնում է դեպի հերթական ընտրություններ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը: Նա նաև հավելել է, որ ընդդիմության հետ իշխանությունների երկխոսությունը, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի հետ, ուղղված է երկրում քաղաքացիական հասարակության զարգացմանը: Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի հայտարարություններին այն մասին, որ պետք է բացահայտել 2008-ի մարտի 1-ի դեպքերը, Զոհրաբյանի խոսքերով, իշխանությունները կատարում են իրենց գործառույթները, այլ ոչ թե ՀԱԿ պահանջները: Նա նաև հերքել է լուրերն այն մասին, որ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի համագործակցությունն ուղղված է Ռոբերտ Քոչարյանի դեմ: Զոհրաբյանը մեկնաբանել է PanARMENIAN.Net ին, թե ինչու են այլ քաղաքական ուժերը ՀԱԿ-ի հետ երկխոսությունն ընդունել որպես գործարք: Նրա խոսքերով, դա պայմանավորված է նրանով, որ մեզանում դեռևս անսովոր է քաղաքական խնդիրները երկխոսության օգնությամբ լուծելը: Ինչ վերաբերվում է իշխանությունների հետ ՀԱԿ ռազմավարության կտրուկ փոփոխությանը, ապա, Զոհրաբյանի կարծիքով, դա բացատրվում է եվրոպական կառույցների հետ իշխանությունների ու ՀԱԿ-ի համագործակցությամբ: Նա նշել է, որ եվրոպական կառույցները երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չեն տեսնում, և ՀԱԿ-ը ստիպված է դա հաշվի առնել: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |