Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը չի կարող պաշտպանել մարդկանց օլիգարխներից կամ պատգամավորներից![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը չի կարող պաշտպանել մարդկանց օլիգարխներից կամ պատգամավորներից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ նրա, գրասենյակը կարող է պաշտպանել մարդկանց միայն պետական կառույցներից, իսկ պատգամավորը «պետական կառույց չէ»: Սակայն, նա նշել է, որ եթե լրագրողները դժգոհ լինեն դատարանի աշխատանքից, կարող են դիմել օմբուդսմենի գրասենյակ: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նա իրեն մեղավոր չի զգում այն բանի համար, որ հայկական ԶԼՄ-ները տուժեցին «ԶԼՄ-ների մասին» օրենքից, Անդրեասյանն ասել է, որ նա, որպես մասնագետ, առաջարկել է այս օրենքը, սակայն չի մասնակցել ընդունման գործընթացին: Անդրադառնալով իր հասցեին հաճախակի հնչող քննադատությանը՝ օմբուդսմենն ասել է, որ դա բնական է համարում, քանի որ հանրային ճանաչում ունեցող մարդիկ պետք է հանգիստ վերաբերվեն դրան: Նա ասել է, որ բացասականն այն է, որ քննադատելով օմբուդսմենի գրասենյակը, շատերը ցանկանում են թուլացնել այդ ինստիտուտը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |