Երևանում ներկայացվել է «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին![]() 26 ապրիլի 2011 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի շնորհանդեսը, որը նվիրված է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ֆիլմի սցենարի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը, ֆիլմը բաղկացած է երկու մասից, առաջին մասնում ներկայացված է ՀԱԿ-ի նախընտրական արշավի ընթացքը, սկսած 2007թ. սեպտեմբերից, երկրորդ մասում ներկայացված են 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները: Ըստ նրա, ֆիլմի տևողությունը 124 րոպե է: Նա նշել է, որ աշխատանքը ֆիլմի վրա սկսվել է 1,5 տարի առաջ: «Մենք ցանկանում էինք ֆիլմը թողարկել 2010թ. մարտի 1-ին, սակայն չհասցրեցինք»-ասել է նա: «Չեմ կարծում, որ սրանից ավելի կարևոր հարց կա»,-ասել է նա: Պասկևիչյանը հայտնել է նաև, որ «Մարտի 1» ՀԿ-ն, որը հիմնել են զոհվածների ծնողները, մտադիր է ֆիլմն ուղարկել Հայաստանի բոլոր պաշտոնյաներին, այդ թվում նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Ֆիլմը կուղարկվի նաև Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանատներին ու միջազգային կազմակերպություններին»,-ասել է Տիգրան Պասկևիչյանը: Ընդ որում, նա հայտնել է, որ ֆիլմը կթարգմանվի ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |