Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Սանկտ-Պետերբուրգում26 ապրիլի 2011 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Սանկտ-Պետերբուրգում նշվեց Հայոց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցը: Առավոտյան քաղաքի Սուրբ Կատարինա հայ առաքելական եկեղեցու բակում համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ժապավեններով և մեծ մոմերով խաչ պատրաստեցին, որը կոչված էր հավերժացնելու ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս յուրահատուկ հուշակոթողը միջոցառման ողջ ընթացքում լցվեց ժողովրդի կողմից վառվող մոմերով: Եկեղեցու առջև հավաքվել էին հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ` իրենց հարգանքը մատուցելու Մեծ Եղեռնի զոհերին: Սուրբ Կատարինա եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայ համայնքի և Հայ առաքելական եկեղեցու կողմից: Այնուհետև եկեղեցում մատուցվեց Սուրբ Զատիկին նվիրված պատարագ, որից հետո տեղի ունեցավ հանդիսավոր հանրահավաք: Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայ համայնքի հոգևոր հովիվ Նշան Պետրոսյանը, Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը և այլք: Հանրահավաքից հետո Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնի նորաբաց դահլիճում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի զոհերին նվիրված ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին արխիվային լուսանկարներ: Մշակութային կետրոնում բացված այս ցուցհանդեսի նյութերը այնուհետև ցուցադրվելու են կենտրոնում բացվելիք ցեղասպանության թանգարանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |