Թուրքիան լոբբիստական խումբ է գործուղել Ֆրանսիա Ցեղասպանության մասին օրենքի ընդունման դեմ27 ապրիլի 2011 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն ու ԱԳՆ ներկայացուցիչները մեկնել են Փարիզ՝ խանգարելու համար Ֆրանսիայի Սենատին ընդունել Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի ընդունումը նախատեսվում է մայիսի 4-ին: Օրինագիծը, որը մերժվել է Սենատի սահմանադրական հանձնաժողովի կողմից, նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում և 45 000 եվրո տուգանք Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար: Թուրքական լոբբիստական հանձնաժողովը գլխավորում է իշխող Արդարության ու զարգացման կուսակցության պատգամավոր Յաշար Յակիշը: Պատվիրակության մեջ ընդգրկված են նաև Իսման Կորություրքը, Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը 2005-2009թթ.: Ըստ նրա, օրինագծի ընդունումը կվնասի ֆրանս-թուրքական հարաբերություններին, գրում է Hurriyet Daily News-ը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |