Սեյրան Օհանյան. Ադրբեջանը վտանգում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման միջազգային կառույցների ջանքերը

Սեյրան Օհանյան. Ադրբեջանը վտանգում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման միջազգային կառույցների ջանքերը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին ընդունել է Եվրամիության Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերին: Քննարկվել են պաշտպանական ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանն առընչվող հարցեր:

Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում` նշելով, որ Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացումը, ռազմատենչ հռետորաբանությունը և իրավիճակը սրելու փորձերը վտանգում են ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու միջազգային կառույցների ջանքերը, հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---