Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի խնդիրների պատճառը Հողային օրենսգիրքն է 27 ապրիլի 2011 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության խնդիրների մեղավորը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որը 2003-2004թթ. փոփոխություններ է կատարել Հայաստանի Հողային օրենսգրքում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նշել է, որ նոր Հողային օրենսգրքով թույլատրվել է բոլոր քաղաքացիներին գնել գյուղատնտեսական հողեր, ի տարբերություն նախկինի, որն այդ իրավունքը տրամադրել է միայն համայնքի անդամներին: Նախկին վարչապետը հավելել է, որ խոշոր հողակտորների սեփականատեր են դարձել բարձրաստիճան պաշտոնյաները և օլիգարխները, և հասարակ գյուղացիներն իրենց փոքր հողատարածքներով անմրցունակ են դարձել: Հրանտ Բագրատյանը տարակուսանք է հայտնել այն փաստի առթիվ, որ գյուղատնտեսության նախարար է նշանակվել խոշոր ձեռներեց Սերգո Կարապետյանը, որը չի պաշտպանելու հասարակ գյուղացիների իրավունքները: Նախկին վարչապետի խոսքերով, դա, ինչպես նաև խորհրդարանի կազմը, վկայում են այն մասին, որ Հայաստանը հիմա բուրժուական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է բուրժուազիային, և հասարակ ժողովուրդը ներկայացված չէ իշխանությունում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |